ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է
Mar 12, 2020
1 min read

Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:Ֆեյսբուքյան իր էջում գրում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:
Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:
Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին»:




Comments