Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Oct 24, 2020
1 min read

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի «Սնխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 14:19-ին, մարվել՝ 14:32-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:




Comments