Այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Oct 25, 2019
1 min read

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք` գլուխ, ստորին և վերին վերջույթներ, նաև` 10% վերին շնչուղիների: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ: Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։




Comments