top of page

Այսօրվանից մեր երկրում կլիմայական գարուն է. Գագիկ Սուրենյան

Mar 29, 2022
1 min read

Այսօրվանից կարող ենք համարել, որ մեր երկրում կլիմայական գարուն է: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Թող այն խաղաղություն և բերրիություն բերի մեր երկրին և աշխարհին», - գրել է Սուրենայանը։ Նշենք, որ Հանրապետության տարածքում 29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: Երևանում մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 
 
 

Comments


bottom of page