top of page

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 մարզերի 5 համայնքներում

Nov 14, 2021
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ Ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում, մեեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։ Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։ Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։ Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։

 
 
 

Comments


bottom of page