Այսօր մի քանի մարզերում սպասվում է ձյուն
Oct 25, 2021
1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ:




Comments