top of page

Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ. Փաշինյան

Jun 12, 2021
1 min read

Մեր բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Այս մասին, այսր՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Որպես կոմպրոմիսային տարբերակ՝ ես առաջարկել եմ, որ զորքերը հայելային տարբերակով հետ քաշվեն սահմանից, այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ, հսկողության տակ պահեն այն, որպեսզի կողմերը պահեն պայմանավորվածությունը: Դրանից հետո միջազգային հովանու ներքո ԵԱՀԿ ՄԽ ներգրավմամբ տեղի ունենա սահմանի դեմարկացիա ու դելիմիտացիա:

Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ: Նրանց ներկայացուցիչները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել: Հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ: Այսօր իրավիճակը սա է»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ սահմանների պաշտպանությունն այսօր ամենակարեւոր հարցն է եւ առավելագույնն է արվում սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար:

«Սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա արտահայտությունները թող հանկարծ ձեզ չվախեցնեն, որովհետեւ դա նշանակում է միջազգային իրավունքով օժտված պարիսպ կառուցել, եւ մենք այդ ճանապարհով գնալու ենք»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page