top of page

Այսօր` մարտի 14-ին

Mar 14, 2020
1 min read

1879 թ. այս օրը ծնվել է Ալբերտ Էյնշտեյնը՝ գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Էյնշտեյնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայրը:

1933 թ. այս օրը Կառլ Մարքսի մահվան 50-ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։

*           1948 թ. այս օրը ծնվել է Ալբերտ Ստեփանյանը՝ հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

*           1978 թ. այս օրը ստեղծվեց «Սևան» ազգային պարկը։

*           1984 թ. այս օրը մահացել է Հովհաննես Շիրազը՝  հայ մեծանուն բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր:

*           1990 թ. այս օրը ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների III արտահերթ համագումարը ԽՍՀՄ նախագահ ընտրեց Միխայիլ Գորբաչովին, ով դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։

*           2013 թ. այս օրը մահացել է Արամայիս Սահակյանը՝ հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս (ծնվ.՝ 1936 թ.)։


Նյութի աղբյուր՝ Արմենպրես

 
 
 

Comments


bottom of page