Այսօր Հրանտ Դինքի մահվան 15–րդ տարելիցն է
Jan 19, 2022
1 min read

Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը։ Պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցից, ազգային հողի վրա։ 2007թ. հունիսին Հրանտ Դինքին հետմահու ՀՀ նախագահի մրցանակ է շնորհվել:




Comments