top of page

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Jul 5, 2020
1 min read

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար, որն ընդունվել է գրեթե միաձայն:

Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է ոչ աշխատանքային օր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:

 
 
 

Comments


bottom of page