top of page

Այսօր կաթվածահար վիճակում է ամբողջ պետական համակարգը. Միքայել Մելքումյան

Mar 1, 2021
1 min read

Բանակն այսօր մեր անվտանգության, մեր պետականության երաշխավորն է, եւ ովքեր բանակի կողիքն չեն, նրանք մեր պետականության կողքին չեն. այսօր կաթվածահար վիճակում է ամբողջ պետական համակարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿխմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Որեւէ մեկը չի աշխատում: Ես շատ եմ խոսում մարդկանց հետ, խելացի ձեւով այս պրոցեսը պետք է իր ավարտին, մենք կունենանք նոր երկիր, նոր իրավիճակ, ժողովուրդն իր ողնաշարը կուղղի, բայց դրա համար մենք պետք է ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելում մեր ունակությունը ստանանք: Նիկոլ Փաշինյանի օրոք դա անհնար է:

Կարճ ժամանակ անց մենք ֆինանսական, տնտեսական կոլապսի ենք գալու: Արդեն հունվարի ցուցանիներն էլ են դա ցույց տալիս»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page