top of page

Այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները չեղարկվել են

Mar 8, 2021
1 min read

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը, հայտնում է ԱԻՊԾ-ն:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

 
 
 

Comments


bottom of page