top of page

Այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը. Թևան Պողոսյան

Dec 19, 2020
1 min read

Փաստորեն այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

«Տուն հասա, օրվա զարգացումները դիտեցի. փաստորեն այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը։ Վստահ եմ, որ եթե այդքան «նվիրում» լիներ հայրենական պատերազմի ժամանակ, ապա Շուշին հետ կգրավերին։

Ցավում եմ տղեք, ներեք տղեք։ Եթե կարող եք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մեծ թվով ազատամարտիկներ եւ զոհվածների հարազատներ էին հավաքվել Եռաբլուրում, որոնք հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր:

Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց եւ Փաշինյանի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին եւ Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:

 
 
 

Comments


bottom of page