top of page

Այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է

Aug 30, 2020
1 min read

Օգոստոսի 30-ը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Բակո Սահակյանը ծնվել է 1960 թ. օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում։

1977 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։


1978 – 1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։


1981 թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ։


1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր։


1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ։


1987 – 1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար։


1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման առաջամարտիկներիցն է։


1990 թ. – մտնում է Արցախի Ինքնապաշտպանության ուժերի շարքերը։


1992 – 1993 թթ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ։


1993– 1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ։

1995 – 1996 թթ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ։


1996 – 1997 թթ Արցախի Հանրապետության ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։


1997 – 1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։


1999 – 2001 թթ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար։


2001 – 2007 թթ Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարար։


2007 – 2020 Արցախի Հանրապետության նախագահ:

 
 
 

Comments


bottom of page