top of page

Այսօր առավել քան երբևէ ՀՀ նախագահն աջակցության կարիք ունի. Աստղիկ Ավետիսյան

Feb 28, 2021
1 min read

Հայաստանում միակ ինստիտուտը, որն օրինականության, պատշաճության և արարողակարգային ձևը և բովանդակությունը պահպանել է, ՀՀ նախագահինն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական Փի Ար ասոցիացիայի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը:

Նա մասնավորապես գրել է. «Շատերն այս ընթացքում թիրախավորեցին, շատերը ցանկացան թացն ու չորը խառնել, մեկ ուրիշի պարագայում գուցե հունից հանեին, բայց արհեստավարժ դիվանագետը համբերությամբ և ծանրակշիռ խոսքով էր հրապարակային հանդես գալիս։ Երբեք չմանրացավ և էժան գործընթացների չմասնակցեց, որովհետև մարդկային և մասնագիտական որակները, սկզբունքներն ու պատասխանատվությունը բարձր արժեքներ են նրա համար։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին քարկոծել են բոլոր կողմերից, բայց ես հավատում և վստահում եմ իրեն։ Պետականամետ, հավասարակշիռ, խելացի, փորձառու գործիչ, ումից շատ քաղաքական գործիչներ սովորելու շատ բան ունեն։

Այսօր առավել քան երբևէ ՀՀ նախագահն աջակցության կարիք ունի, որովհետև կեղծ օրակարգ ձևավորողները խմբակային գրոհի կարող են անցնել իրենց կեղծ օգտատերերով։

Հասարակությունը պետք է գիտակցի օրհասական այս իրավիճակը` աջակցելով ՀՀ նախագահին և ՀՀ զինված ուժերին»։

 
 
 

Comments


bottom of page