top of page

Այսօր ամբողջ իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին. Իրանագետ

Oct 17, 2021
1 min read

Այսօր ամբողջ իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին՝ նաև հրապարակելով տարբեր տեղեկություններ (այդ թվում ԱՄՆ Պետքարտուղարության կայքից) հենց Ադրբեջանի՝ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Երեկ Բաքվի բռնապետը համարձակվեց բարբաջել Հայաստանի և Իրանի՝ թմրանյութերի անօրինական տեղափոխության մեջ համատեղ իբր ներգրավվածության մասին։

Այսօր ամբողջ իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին՝ նաև հրապարակելով տարբեր տեղեկություններ (այդ թվում ԱՄՆ Պետքարտուղարության կայքից) հենց Ադրբեջանի՝ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու մասին։

Հայաստանում, որքանով հասկացա, այս առումով քար լռություն է»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page