top of page

Այստեղ կոռուպցիոն որևէ ռիսկ չե՞ք տեսնում. Աննա Գրիգորյան

Oct 6, 2021
1 min read


Այստեղ կոռուպցիոն որևէ ռիսկ չե՞ք տեսնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Պարոն Առուշանյանն էլ էր խնդիրներ լուծում, ինչո՞ւ եք նրան կալանավորել, իսկ պարոն Խաչատրյանի և մյուսների համար որևէ խնդիր չեք տեսնում։ Առուշ Առուշանյանի նկատմամբ հստակ քաղաքական հետապնդում է։ Ամբողջ մեկ տարվա ընթացքում, հատկապես՝ պատերազմից հետո, համայնքապետարանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ունեին դրա աջակցությունը։ Այս մարդիկ դիմել են համայնքապետարանին ֆինասական աջակցության համար, հիմա ասում են՝ չէ, սա կաշառք է, այն էլ ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ դեռ չէր էլ խոսվում ընտրությունների մասին»,- ասաց Աննա Գրիգորյանը։

 
 
 

Comments


bottom of page