top of page

Այսինքն՝ դուք դիտմամբ պարտվեցիք, որ ճանապարհ բացե՞ք․ Վազգեն Մանուկյան

Apr 6, 2021
1 min read


Սա ոչ թե վատ իշխանություն է, որին պետք է փոխել ընտրությունների միջոցով, ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի սրանց նկատմամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Իրենք մեր հայրենիքը ոչնչացրեցին: Միակ ճանապարհը՝ ժողովրդով քշել սրանց: Ես ընտրություն չեմ ընդունում: Ինչքան զոռով քշենք այս իշխանություններին, այնքան հարգանք կունենանք ինքներս մեր նկատմամբ:

Հիմա էլ ասում են՝ ճանապարհներ են բացվում: Այսինքն դուք դիտմամբ պարտվեցիք, որ ճանապարհ բացե՞ք: Այդպես է ստացվում: Վատ եք ապրում, ավելի վատ եք ապրելու, այս ճանապարհը տանում է այդտեղ»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը վստահություն հայտնեց, որ ներկա ընտրությունները բացի վնասից ոչ մի բան Հայաստանին չեն բերելու. «Եթե կտրուկ չփոխենք իրավիճակը, Հայաստանը դանդաղ մահանալու է»:

Վազգեն Մանուկյանի ելույթից հետո հանրհավաքն ավարտվեց:

 
 
 

Comments


bottom of page