Այս օրերին ԱԺ-ը պետք է քննարկի միայն վարչապետի պաշտոնանկության և նոր վարչապետի ընտրության հարցը
Dec 28, 2020
1 min read

Այսօր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ վարչապետ Փաշինյանի երեկվա հարցազրույցին։ «Երեկ, երբ որ լրագրողը վարչապետի պաշտոնն զբաղեցրած անձին հարցրեց, թե ինչո՞ւ է հանձնում Սյունիքը, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական կապիտուլյացիոն թղթում նման բան չկա, տվեց ամենազարհուրելի պատասխանը։ Նա ասաց, որ դա բանավոր պայմանավորվածությունների արդյունք է»,- ասաց Զոհրաբյանը:
«Դեռ չգիտենք, թե վարչապետի աթոռը զբաղեցրած դավաճանը, ով մաս-մաս հանձնում է հայրենիքը, իր «կիրթ» թուրք ընկեր Ալիևի հետ ինչ բանավոր պայմանավորվածություններ ունի»,- հավելեց նա։ Պատգամավորի համոզմամբ՝ այս օրերին ԱԺ-ը պետք է քննարկի միայն վարչապետի պաշտոնանկության և նոր վարչապետի ընտրության հարցը։




Comments