top of page

Այս քրեական գործը հեռանկար չի կարող ունենալ. Արծվիկ Մինասյան

Apr 29, 2021
1 min read

Այս քրեական գործը հեռանկար չի կարող ունենալ: Օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընդձեռնված հնարավորությունից՝ հրաժարվել եմ ցուցմունք տալուց: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Երեւան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Այնքան արհեստական է, այնքան ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի իր մեջ, որ ոչ միայն ապագա չունի, այլ այս գործը պիտի գլխի վրա շուռ գա, եւ մեղադրանքներ պիտի առաջադրվեն այն պետական պաշտոնյաներին, որոնք իրենց անգործությամբ ստեղծել են այս վիճակը երկրում, սկսած դատախազությունից, ավարտված քննչական մարմիններ։ Կյանքն էլ է ցույց տվել, որ երբ արդեն պետք է հեռանա այս իշխանությունը կամ զրկվի իշխանությունից, այսպիսի տարաբնույթ քրեական գործեր է փորձում հարուցել, մարդկանց կալանավորել եւ այլն»։

Մինասայնը նշեց, որ մասնակցելու են այսօր 17։00-ին դատախազության մոտ սպասվող ակցիային ու ամոթի խոսքեր են ուղղելու դատախազությանը, որ չի կատարում սահմանադրական իր պարտավորությունները, փոխարենը ծառայում է օրվա իշխանությանը։

 
 
 

Comments


bottom of page