top of page

Այս քաղաքական մեծամասնությունը այլևս անելիք չունի. Իշխան Սաղաթելյան

Mar 9, 2021
1 min read

«Այս Խորհրդարանի շենք այլևս քաղաքական մեծամասնությունը պետք է մտնի միայն մեր ուզած ու թելադրած օրակարգով, այս քաղաքական մեծամասնությունը այլևս անելիք չունի, թող գնա թուրքական Միլլի մեջլիսում շարունակի իր գործունեությունը»,- ընդգծեց նա:


Նշենք, որ քաղաքացիները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, այս պահին նրանք Դեմիրճյանի փողոցում են հավաքված:


«Հարգելի՛ ոստիկաններ, մեր սիրտը չի փառավորվում ձեզանից մահակներ խլելու համար, ի տարբերություն գերագույն գլխավոր դավաճանի, ով 12 տարի առաջ սպանդ սարքեց մեր քաղաքում, մենք ձեզ հետ հարց չունենք, սադրանքների չգնաք մենք շարունակելու ենք մեր բողոքի անհնազանդության ակցիան, այս խորհրդարան այլևս պետք է պատգամավոր չմտնի: Ոստիկանները կոչ էին անում, որ ապօրինի է ձեր գործունեությունը, տղերք, որ Նիկոլը վարչապետ եղած հալով շենքեր էր շրջափակում, ինչի՞ չէիք գնում պաշտպանելու այդ դատարանները, օրենքը: Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնել ժողովրդի ու բանակի կողքին, այդ բանակը ոչ միայն մերն է, այլ նաև ձերն է»,- հայտարարեց նա:

 
 
 

Comments


bottom of page