Այս փուլում շատ կարևոր է դաշնակից երկրների հետ աշխատանք.Տիգրան Աբրահամյան
Jul 19, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմաքաղաքական իրադրության այս հանգրվանում դադար է, որը մեզ հնարավորություն է տալիս արագ վերլուծելու, ամփոփելու Տավուշում և ընդհանրապես մեր շուրջ տեղի ունեցածն ու տեղի ունեցողը, հասկանալ, թե ինչ ներքին ռեսուրսներ ունենք, որոնք կարող ենք համախմբել և ուղղել բոլոր ճակատներում տարվող «մարտերին»:
Այս փուլում շատ կարևոր է դաշնակից երկրների, մեր տարածաշրջանում ներկայացված խաղացողների, կառույցների հետ մեծ աշխատանքը՝ մեր գործողություններն ընկալելի դարձնելու և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի սպառնալիքները նվազագույնին հասցնելու համար»:




Comments