top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս պարտության մեկնարկը տրվել է այս դահլիճում՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին. ԼՀԿ պատգամավոր


Մենք չկարողացանք պաշտպանել մեր հայրերի հաղթանակը. մեզ ոչ ոք չի ներելու սրա համար, և մենք ինքներս մեզ չենք ներելու: ԱԺ արտահերթ նիստում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: «Իշխանությունը ստեց, մենք հավատացինք ստին: Սա «Հաղթելու ենք» վերնագրով մեր ամենախայտառակ պարտությունն էր: Բանակը, անշուշտ, երկուսուկես տարում չէր կարող գերժամանակակից սպառազինություն ունենալ: Այս պարտության ակունքներն ավելի վաղ անցյալից են գալիս, դա անժխտելի է: Ինձ համար այս պարտության մեկնարկը տրվել է այս դահլիճում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Մենք պարտադրված ենք ունենալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը. Վազգեն Սարգսյանի խոսքն է, որը մենք բոլորս ազգովի մոռացանք, թեպետ ամեն հոկտեմբերի 27-ին այստեղ՝ ԱԺ բակում շքեղ ծաղկեպսակներ ենք դնում և մինչև գոտկատեղ խոնարհվում ենք: Հիմա շրջանառվում է նոր միֆ՝ դա որոշ տարածքներում հայերի և ադրբեջանցիների համատեղ, խաղաղ ապրելու միֆն է: Ռոմանտիկան միգուցե անհրաժեշտ է հեղափոխություն անելու համար, դա ինչ-որ տեղ կարևոր է լրագրության համար, ռոմանտիկայի որոշ չափաբաժին մեզ անհրաժեշտ է Ազգային ժողովում նախագծեր ներկայացնելու համար, բայց աշխարհագրական այս դիրքով երկրի կառավարման համար պետք է լինել իրատեսական ու հեռուն տեսնող»,- ասաց պատգամավորը: Գրիգորյանը շեշտեց, որ հետայսու ոչ մի բանակցությունում մենք չպետք է պարտվենք. սա պետք է դառնա մեր գլխավոր խնդիրը:



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page