top of page

Այս հարցի առնչությամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին և խնդրել ուսումնասիրել. Մարուքյան

Dec 31, 2020
1 min read

Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը, ինչպես նաև բենզինը, բնական սեղմված և հեղուկ գազը: Շաքարը թանկացել է 26.6%-ով՝ համեմատած նախորդ տարվա արժեքի։

Ընդ որում՝ հայտնի է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաև այլ ապրանքների գների էլ ավելի թանկացման։

Եվ սա այն պայմաններում, երբ պատերազմը նոր է վերջացել, համաճարակը դեռ մոլեգնում է մեր երկրում, մի կողմից կորցրել ու կորցնում ենք աշխատատեղեր, մյուս կողմից քաղաքացիների ֆինանսական բեռը միայն ավելանում է։

Այս հարցի առնչությամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին և խնդրել ուսումնասիրել, թե սննդամթերքի և վառելիքի շուկայում թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած ապրանքների գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար»:

 
 
 

Comments


bottom of page