top of page

Այս լարված իրավիճակում ընտրություններն անհեթեթություն են. Վազգեն Մանուկյան

Mar 12, 2021
1 min read

Կան հարցեր, որ կարելի է գնալ փոխզիջման: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Բայց եթե դու գիտես, որ քո երկրի ղեկավարը բացարձակապես տապալել է քո երկիրը, խայտառակ պարտություն է կրել, իր հետ ի՞նչ կոմպրոմիսի գնաս, խոսենք գյուղատնտեսության մասի՞ն, անիմաստ է դա: Իր հետ կոմպրոմիս չկա, կամ ինքը գնում է, կամ չի գնում, միակ խոսակցությունը դա է: Ես ուրիշ կոմպրոմիս չեմ տեսնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանն ասաց. «Այս լարված իրավիճակում ընտրություններն անհեթեթություն են: Եթե մենք թույլ ենք տալիս իր օրոք ընտրություններ տեղի ունենան, մենք դրանով անկախ մեզնից լեգիտիմացնում ենք այն ամբողջ խայտառակ պարտությունները, որ ինքը տարել է: Դուք տեսնում եք, որ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է ոստիկանական պետության, մենք նույնիսկ զարմանքով տեսանք, որ քրեական գործերն անցնում են վարչապետի գրասենյակի ինչ-որ մի աղջկա միջոցով: Այդ պայմաններում ոնց կարելի է գնալ ընտրությունների եւ երաշխավորված լինել, որ արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքի, դա բացառվում է»:

 
 
 

Comments


bottom of page