top of page

Այս իրավիճակում ընտրությունը որպես գերնպատակ ձեռնտու է միայն նրանց. Աշոտյան

Mar 7, 2021
1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը իրականում շարունակում են կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները իշխանությունների նկատմամբ եւ սպասարկել անձամբ Նիկոլի շահերը։ Պատկերացրեցիք, չէ՞, «ընտրություններ՝ հենց հիմա» սկզբունքով իրավիճակը այսօրվա Հայաստանում։ Երկրում, որտեղ իշխանությունը պատերազմ կեղծեց։ Հանրահավաք կեղծեց։ «Հեղափոխություն» կեղծեց։ Որ արյունահոսում է ամեն օր։ Ամեն օր տարածք, մարդ ու փող է կորցնում։ Ամեն օր արտաքին վտանգի տակ է։ Ամեն օր նսեմացվում ու ստորացվում է աշխարհում։ Ամեն օր խորանում է բեւեռվածությունը։ Այս իրավիճակում ընտրությունը որպես գերնպատակ ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն։ Որոնք ուզում են լեգիտիմացնել դավաճանությունը, ոչ թե արդարության հասնել։ Մենք ասում ենք. հիվանդը մեռնում է, ոմանք մեզ հետ գլխավոր բժիշկի պաշտոնի կռիվ են անում։


 
 
 

Comments


bottom of page