top of page

Այս էջերի վրա գրված է եղել բանակցային ժառանգության մասին. Արմեն Աշոտյան

Jun 11, 2021
1 min read

«Մենք ֆուտբոլից գիտենք, որ անհատական խաղը գեղեցիկ է, բայց միշտ չէ, որ ավարտվում է գոլով: Մեզ պետք են գոլե եւ այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,-այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը հիշեցնում է վթարված կոյուղի, որի ջրերը թափվում են երկրով մեկ:

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չի ունեցել, տարածքների հանձնման խնդիր է եղել: Նա անբարոյական ստեր է տարածում, Նիկոլ, դու անբարոյական ես և դրա մասին վկայում են ոչ միայն իմ սուբյեկտիվ և օբյեկտիվ ընկալումներն ու գիտելիքները, այլ նաև այս երկու թուղթը»,-ասաց Աշոտյանը եւ թղթեր ցույց տվեց:

Դրանք վերաբերում են ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովի պատասխանին, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որն իր հերթին վերաբերում էր 44-օրյա պատերազմին:

Աշոտյանն ասաց, որ նյութը հասանելի է ՌԴ ԱԳՆ կայքում. «Այս էջերի վրա գրված է եղել բանակցային ժառանգության մասին՝ հանձնվում է 5 շրջան, ստացվում է Արցախի միջանկյալ կարգավիճակ:

Երկրորդ փուլում պետք է հանձնվեին մյուս երկու շրջանները, ինչը պետք է կապնվեր Արցախի կարգավիճակի որոշման հետ»:

«Ինչքան ապուշ ու անբարոյական պետք է լինես, որ ժողովրդին հիմարի տեղ դնես»,-հավելեց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ու կերել երեխաների գլուխը:

 
 
 

Comments


bottom of page