top of page

Այս ամենի հեղինակը այն անձն է, որը հանրությանը բաժանեց սև ու սպիտակի. Թագուհի Թովմասյան

Apr 28, 2021
1 min read

«Սա ռիսկային է: Նպատակը լավն է, փաթեթավորումը գեղեցիկ է, բայց բովանդակությունը խնդրահարույց է: Ակնհայտ է, որ սա հաջորդեց Սյունիքի դեպքերին, իսկ մենք նկատում ենք, որ Սյունիքի դեպքերի առումով իշխանության ներկայացուցիչների կողմից կա ագրեսիա: Ստացվում է, որ ամեն մի նմանատիպ դեպքից հետո բերվելու են նոր նախագծեր»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` հավելելով, որ այս ամենի հեղինակը այն անձն է, որը հանրությանը բաժանեց սեւ ու սպիտակի:

Թագուհի Թովմասյանը մտավախություն հայտնեց, որ այս ընտրությունները չեն թոթափելու լարվածությունը, որովհետեւ ընտրությունների ժամանակ ավելի են պրկվելու նյարդերը:

Պատգամավորը նկատեց, որ այս փոփոխություններով հստակ չէ, թե որն է քարոզչության խոչընդոտում համարվելու. «Կարող է դու հոգոց հանես, դա համարվի խոչնդոտում: Խոչընդոտելու եղանակը նկարագրված չէ օրենքում, ինչը հարցեր է առաջացնում: Ես տեսնում եմ խնդիր, որ մենք գնում ենք ռեպրեսիաների ճանապարհով»:

Թագուհի Թովմասյանը կանխատեսեց, որ այս օրենքը մնալու է թաթի վրա, որովհետեւ այս գործերը չեն կարող իրավական հիմնավորվածությամբ առաջ գնալ, չկան հստակ ձեւակերպումներ. «Սա ուղղակի լինելու է մահակ անցանկալի մարդկանց հարցերը լուծելու, տվյալ պահին չեզոքացնելու համար: Իրենց պետք չէ երկարաժամկետ մեկուսացնել»:



 
 
 

Comments


bottom of page