top of page

Այս ամբիոնում քննարկվելու է միայն 1 հարց՝ Փաշինյանի հրաժարականը. Նաիրա Զոհրաբյան

Nov 17, 2020
1 min read

«Այսօր, այս դահլիճում պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում և Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Այլ հարցի քննարկման որևէ բարոյական իրավունք չունենք մենք այս դահլիճում»,- այսօր՝ ԱԺ-ում նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այժմ պետք է խորհրդարանը «բռնի Փաշինյանի ձեռքը, քանի դեռ վերջինը չի հասցրել նոր ավերածություններ անել»:

«Մենք պետք է քննարկենք այստեղ ու փորձենք մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ փրկել հայտարարության տակ եղած այն կետերը, որոնք վերաբերում են այլևս ՀՀ անվտանգությանը, Մեղրիին, ՀՀ տարածքներին և փորձենք փրկել Արցախից այն ինչը հնարավոր է»,- հայտարարեց նա:

 
 
 

Comments


bottom of page