top of page

Այն գնացքը, որ այս 3 տարիներին մեզ բերել է աղետալի վիճակի, դրանից պետք է իջնենք, նստենք նոր գնացք

Apr 27, 2021
1 min read

Անվտանգային համակարգի առումով Հայաստանն ավելի խոցելի է դարձել: Բոլորդ գիտեք, թե Սյունիքի հետ կապված ինչ խնդիրներ ունենք, որտեղ ինչ դիրքերով են առաջ գալիս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Գիտենք թշնամի երկրի ղեկավարի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի մասին: Սա աբսուրդ է, մենք այսպես տեղ չենք հասնի: Հիմա հունիսի 20-ը լինելու այն հանգուցային կետը, երբ մենք այն գնացքը, որ այս 3 տարիներին մեզ բերել է աղետալի վիճակի, դրանից պետք է իջնենք, նստենք նոր գնացք, որը մեզ տանելու է մեր երազանքի հայրենիքը, լինելու է անվտանգ Հայաստան եւ տնտեսական նոր քաղաքականություն, որը այս փոսից մեզ դուրս կբերի»,-ասաց նա:


Դիտարկմանը, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել են, որ վարչապետը իր հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, Միքայել Մելքումյանն ասաց, որ այդ վեճի լուծման տեղը ՍԴ-ն է, բայց եթե իրենք դիմեն ՍԴ-ն դրանով կարող է ձգձգվել արտահերթ ընտրությունների գործընթացը. «Մենք գնում ենք նրան, որ անպայման հունիսի 20-ին լինի ընտրությունը եւ որեւէ մեկի մոտ չպետք է կասկած հարուցեն այդ ընտրությունների արդյունքները:

 
 
 

Comments


bottom of page