Այն բոլոր ձեռնարկությունները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում էր կորոնավիրուսի նոր բռնկման մասին: Նա, մասնավորապես, նշել է ․«Այո՛, ըստ էության, կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Ամենամեծ դեպքերն այս ընթացքում արձանագրվել են բանկային համակարգում և գիտե՞ք՝ ինչու՝ մի պարզ պատճառով. մենք հակաճգնաժամային 9-րդ միջոցառում ենք արել, որտեղ հիմնական թիրախը նկատի ենք ունեցել շուկայում արձանագրված աշխատանք չունեցող քաղաքացիներին և նրանք իրենց օգնություններն ստանալու համար պիտի գնային բանկեր: Էդ մարդիկ գնացին բանկեր, ցավոք սրտի, բանկերը ոչ բոլոր դեպքերում պատշաճ մակարդակով պահեցին անվտանգության կանոնները և մենք հիմա, ստացվում է, որ մեր օգնություններով մարդկանց օգնել ենք նաև վարակվել:
Հիմա մենք ինչ ենք որոշել, բնականաբար, առաջինը՝ խստագույն հսկողություն սահմանել անվտանգության կանոների պահպանման վրա հիմնարկ-ձեռնարկությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա և, ընդ որում, մենք այստեղ և՛ պատժողական քաղաքականություն ենք վարելու, և՛ նաև մարդկանց բացատրելու ենք, որ պետք է ուշադիր լինենք բոլորս...
Մարդկանց գիտակցության հետ աշխատելն իմ ճանաչած ամենախորքային մեթոդն է. իրականության փոփոխության գործիքն անհատի փոփոխությունն է:
Բայց, իհարկե, վարչական որոշակի լծակներ կգործադրենք. այն սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են»:




Comments