top of page

Այդպիսինն է խաղաղության գինը, երբ դու այն մուրում ես, այլ ոչ թե պարտադրում. Հասրաթյան

Apr 9, 2021
1 min read

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որ ամիսներ շարունակ մեր հակառակորդ ճամբարում՝ առաջին դեմքի մակարդակով մեզ ծաղրում ու նվաստացնում են, մեզ հետ վերաբերվում այնպես, ինչպես կվերաբերվեն թույլ ու անպաշտպան դիմացինի հետ, արդեն իրողություն է: Իրողություն է ոչ այն պատճառով, որ նա ուժեղ է, այլ մենք ենք մեր «ընտրյալ» թիվ մեկ պատահականությամբ ու նրան հետևող անկարողների թափորով ինքներս մեզ դարձրել ծաղրի ու նվաստացման ենթակա թույ: Մենք ենք, որ հազար ու մի քարոզչածին հնարքների տուրք տալով՝ մեզ հասցրել ենք մի հանգրվանի, երբ ոչ միայն վերջին առճակատման ընթացքում պարտվեցինք նախորդ երկու պատերազմներում զինադադար պարտադրած մեր ավանդական թշնամուն, այլև ականատես եղանք հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող դատարկ ինքաթիռի ժամանմանը... Այդպիսինն է խաղաղության գինը, երբ դու այն մուրում ես, այլ ոչ թե պարտադրում: Իսկ պարտադրելու համար, ամենից առաջ պետք է ունենալ մտածող ու գործող առաջնորդ, այլ ոչ թե դատարկախոս պատահականություն...»:

 
 
 

Comments


bottom of page