top of page

Ամփոփվել են շտաբային բանակցությունների արդյունքները

Jul 19, 2021
1 min read

Հուլիսի 17-ին ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները։ 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները, ստորագրվել է փոխգործակցության հուշագիր։

 
 
 

Comments


bottom of page