top of page

Ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

Nov 25, 2019
1 min read

Նոյեմբերի 23-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են զորամասերում կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի մասին, նշել թերություններն ու առկա խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները: Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են բարձր արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներն ու զինծառայողները:

 
 
 

Comments


bottom of page