Ամփոփիչ խորհրդակցություն 5-րդ զորամիավորումում
Jan 16, 2020
1 min read

5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստության և պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության վիճակի մասին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել խնդիրների լուծման ուղիներ: Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը խրախուսել է լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։




Comments