top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Ամոթ է մեր երկրի համար». Կարո Փայլանի արձագանքը


Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook–ի իր էջում անդրադարձել է Ստամբուլի Խորայի վանքը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության մտադրությանը։ «Մեր երկրի բազմաթիվ հավատացյալների համար պատմության խորհրդանիշներից մեկը կրկին զոհաբերվում է միաստվածությանը։ Ինչո՞ւ չեն ավարտվում Էրդողանի հավակնությունները, երբ կան բազմաթիվ մզկիթներ, որոնք չեն օգտագործվում։ Ինչ ամոթ է մեր երկրի համար»,– գրել է Փայլանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է Ստամբուլի Խորայի վանքը մզկիթի վերածել։ Այնտեղ է գտնվում հայտնի ուղղափառ Սուրբ Փրկիչ եկեղեցին։Նշվում է, որ վանքը Կոմնենոս կայսեր դարաշրջանի ամենախորհրդանշական բյուզանդական հուշարձաններից է, որը հայտնի է իր որմնանկարներով։ Այն մզկիթի է վերածվելու նույն ընթացակարգով, որը կիրառվեց Ստամբուլի Սուրբ Սոֆիայի դեպքում։

Խորայի վանքը կառուցվել է 534 թվականին, այն գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում։ 1511 թվականին՝ Կոստանդնուպոլիսի գրավումից հետո շենքը վերածվել է Կահիրե մզկիթի։ 1945 թվականին այն թանգարանի կարգավիճակ է ստացել։ Մինչ այդ` 434 տարի, վանքը որպես մզկիթ է օգտագործվել։

2020 թվականի հուլիսին ամբողջ աշխարհում հայտնի ուղղափառ Սուրբ Սոֆիայի վանքը Ստամբուլում նույնպես մզկիթի է վերածվել։




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page