top of page

ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Apr 21, 2022
1 min read


ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Միչիգանի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, որոշումը ստորագրել է քաղաքապետ Քենսոն Սիլվերը։ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։ «Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել նաև Միչիգան նահանգի մեկ այլ քաղաք՝ Ֆարմինգթոն Հիլզը:

 
 
 

Comments


bottom of page