top of page

ԱՄՆ պետքարտուղարը Գերմանիային զգուշացրել է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների մասին

Mar 24, 2021
1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասին զգուշացրել է «Հյուսիսային հոսք 2» գազամուղի նախագծի դեմ պատժամիջոցների մասին:

Հաստատելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանից Գերմանիա գազամուղի կառուցման կապակցությամբ մտահոգությունը՝ Բլինքենը Մաասին հայտնել է, որ ընկերությունները, որոնք մասնակցում են նախագծին, ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկի ներքո են գտնվում:

Բլինքենը հրաժարվել է մանրամասներ հայտնել, սակայն ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է գազամուղի կառուցմանը, որը գրեթե ավարտվել է:

 
 
 

Comments


bottom of page