top of page

ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Բելգիա, Լիտվա և Լեհաստան

Feb 15, 2022
1 min read


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կայցելի Բելգիա, Լիտվա եւ Լեհաստան, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է Reuters-ը։


Նրա խոսքով՝ Օսթինը կհանդիպի երկրներից յուրաքանչյուրի ղեկավարների հետ։ Բրյուսելում Օսթինը կհանդիպի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։


Քիրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները չեն հավատում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման մասին վերջնական որոշում է կայացրել, բայց «նա կարող է դա անել առանց նախազգուշացման եւ շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընդհանուր սահմանի երկայնքով» ։

 
 
 

Comments


bottom of page