top of page

ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Շոյգուի հետ

May 14, 2022
1 min read

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ եւ Ուկրաինայում կրակը դադարեցնելու կոչ է արել, հայտնում է Պեբտագոնը: «Նախարար Օսթինը փետրվարի 18-ից ի վեր առաջին անգամ մայիսի 13-ին զրուցել է նախարար Շոյգուի հետ: Պետքարտուղար Օսթինն Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել եւ ընդգծել է կապի գծերի պահպանման կարեւորությունը»,- ասվում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի տարածած հաղորդագրության մեջ: Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 13-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ «Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում»,- ​​ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page