top of page

ԱՄՆ-ում ուղևորին չեն թույլատրել մտնել օդանավ առանց դիմակի

Jun 18, 2020
1 min read

American Airlines-ի` Նյու Յորքից Դալլաս չվերթի ինքնաթիռից ուղևոր Բրենդոն Սթրակային դուրս են բերել, քանի որ նա հրաժարվում էր դիմակ կրել: Ներկայումս ԱՄՆ-ում չկա նման օրենք, որը հարկադրում է ուղևորներին դիմակներ կրել,  սակայն ավիաընկերություններին թույլատրվում է իրականացնել իրենց սեփական քաղաքականությունը: Ամերիկյան ավիաընկերությունների հայտարարությունների մասին հաղորդում է BBC-ն:

Այս շաբաթվա սկզբին American Airlines ավիաընկերությունը և ևս հինգ ավիափոխադրողներ հայտարարել են, որ իրենք արգելելու են իրենց չվերթներով ճանապարհորդել առանց դիմակի:


Այնուամենայնիվ, կան որոշակի բացառություններ նրանց համար, ովքեր բժշկական հատուկ թույլտվության առկայությամբ կարող են դիմակ չկրել:

 
 
 

Comments


bottom of page