top of page

ԱՄՆ-ում ուժգին հրդեհների պատճառով 26 մարդ է զոհվել

  • Anews
  • Sep 12, 2020
  • 1 min read

Ուժգին անտառային հրդեհների հետևանքով ԱՄՆ-ի Քալիֆորնիա, Օրեգոն, Վաշինգթոն նահանգներում արդեն զոհվել է առնվազն 26 մարդ: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կավելանա: Միայն Օրեգոնում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Շուրջ կես միլիոն մարդու հրահանգ է տրվել ամեն պահի պատրաստ լինել տարհանման: Նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ կրակի ճիրաններում է ավելի քան 4000 քառակուսի կմ տարածք:

Ըստ չափումների տվյալների՝ վերոնշյալ 3 նահանգներում սեպտեմբերի 11-ի դրությամբ օդի որակը եղել է վատագույնն աշխարհում:

 
 
 

Comments


bottom of page