top of page

ԱՄՆ-ում շուրջ 37 միլիոն մարդ պատվաստվել է COVID-19-ի դեմ

Mar 15, 2021
1 min read

ԱՄՆ-ում գրեթե 37 միլիոն մարդ ամբողջովին պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հաղորդագրության համաձայն՝ ըստ նշանակման կիրառվել է պատվաստանյութերի 105 միլիոն 703 հազար 501 չափաբաժին: Միաժամանակ, 36 միլիոն 929 հազար 777 մարդ ամբողջովին պատվաստվել է: Նշվում է, որ վիճակագրությունը հաշվի է առնում Moderna, Pfizer/BioNTech և Johnson & Johnson ընկերությունների պատվաստանյութերը:

 
 
 

Comments


bottom of page