ԱՄՆ-ում ՀՅԴ Հայ երիտասարդաց դաշնակցության ներկայացուցիչները փակել են Վաշինգտոնի 34-րդ փողոցը
Jan 17, 2023
1 min read

ՀՅԴ Հայ երիտասարդաց դաշնակցության ներկայացուցիչները փակել են Վաշինգտոնի 34-րդ փողոցը՝ շրջափակելով Ադրբեջանի դեսպանատուն տանող մուտքը՝ ի նշան Արցախի շրջափակման դեմ բողոքի։ Նրանց ձեռքերին «Ադրբեջանի կողմից պատանդ պահված 30 000 երեխա», «Մենք մեր զինվորների հետ ենք», «Կանգնեցրե՛ք Ալիեւին», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը» գրություններով պաստառներ են եղել։ 30 օրից ավելի է, ինչ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքը։ Արցախի 120 հազար բնակիչ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ սննդից եւ դեղորայքից։




Comments