top of page

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականի հետ քննարկել է ռազմագերիների հարցը

Mar 13, 2021
1 min read

Մարտի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազանգ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծել հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։

 
 
 

Comments


bottom of page