top of page

ԱՄՆ-ում հայտարարել են վերջին 10 տարվա ընթացքում տնտեսության վատթարագույն վիճակի մասին

May 5, 2022
1 min read


ԱՄՆ-ի տնտեսությունը վերջին 10 տարվա ընթացքում վատթարագույն վիճակում է, ասվում է CNN-ի պատվերով SSRS-ի անցկացրած հարցման մեջ։ Հետազոտության համաձայն՝ ամերիկացիների միայն 23 տոկոսը դրական է վերաբերվում երկրի տնտեսությանը։ Վերջին անգամ երկրի տնտեսության վերաբերյալ հասարակական նման բացասական գնահատական ​​գրանցվել էր 2012 թվականի հունվարին, երբ հարցված քաղաքացիների միայն 18 տոկոսն էր գոհունակություն հայտնել ստեղծված իրավիճակից։ Անցյալ տարվա դեկտեմբերին երկրի տնտեսական պայմանները դրական էր գնահատել հարցվածների 37 տոկոսը: Քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը վնաս է հասցնում երկրի տնտեսությանը, տասը հարցվածներից ութը կարծում է, որ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում գնաճի դեմ պայքարելու համար։ Հարցումն անցկացվել է ապրիլի 28-ից մայիսի 1-ը, դրան մասնակցել է 1007 ամերիկացի։

 
 
 

Comments


bottom of page