ԱՄՆ-ում կորոնավիրուսի պիկն անցել է. Թրամփ
Apr 16, 2020
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պիկն անցել է: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թրամփը նաև կանխատեսել է, որ մինչև ապրիլի վերջ որոշ նահանգներ կվերաբացվեն: Այս հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի նահանգապետների հետ քննարկումից հետո: Թրամփը նաև ասել է, որ կարոտել է մարզական միջոցառումները: «Մենք ուզում ենք կրկին բացել մեր երկիրը: Ուզում ենք բացել մեր սպորտային մրցաշարերը: Ուզում ենք մարզական խաղեր դիտել: Դա կարևոր է: Մենք կարոտել ենք սպորտը: Կարոտել ենք ամեն ինչ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:




Comments