top of page

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված կատարվել է 2 մլն-ից ավելի թեստավորում

Apr 10, 2020
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ ԱՄՆ-ում կատարվել է 2 միլիոնից ավելի թեստավորում:

Այս մասին տեղեկացնում է  «Ամերիկայի ձայն»-ի ռուսականծառայությունը:

«Այլ երկրները նայում են, թե մենք ինչ ենք անում: Թեստավորման ոլորտում մեր գործունեությունն ամենաճշգրիտն է»,- ընդգծել է նախագահն ամենօրյա ճեպազրույցում:

Դոնալդ Թրամփը նաև տեղեկացրել է, որ ամերիկյան բժիշկները ներկայում փորձարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդի բուժման 19 տեսակի թերապիա, ևս 26 տիպի թերապիայի փորձարկում է սպասվում: Նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ն արդեն հասել է հիվանդացության պիկին: «Նույնիսկ որոշ դեպքերում շարժվում ենք ներքև»,-հավելել է նա:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 468 հազարից, մահացել է 16  հազարից ավելի մարդ:  

 
 
 

Comments


bottom of page