top of page

ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 11 մարդ է զոհվել

Jun 3, 2020
1 min read

Առնվազն 11 մարդ է զոհվել Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ցույցերի ու անկարգությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը։

Ցուցարարները զոհվել են Չիկագոյում, Դեթրոյթում, Օմահայում, Դավենպորտում, Օքլենդում և Լուիսվիլում: ԶԼՄ-երի տեղեկություններով՝ զոհերի մեծ մասն աֆրոամերիկացիներ են: Չնայած հայտարարված պարետային ժամին՝ նախօրեին ցուցարարները հավաքվել էին Սպիտակ տան մոտ, որից հետո անվտանգության աշխատակիցներն ընդլայնել էին անվտանգության գոտին։ Մոտ 1,6 հազար զինծառայող տեղափոխվել է Վաշինգթոնի տարածք: Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ նրանք պատրաստ են միջամտել իրավիճակին, եթե ոստիկանությունը չկարողանա կարգավորել ստեղծված իրավիճակը:

 
 
 

Comments


bottom of page