top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ-ում բեռնատար ԱԹՍ է ցուցադրվել


Kaman ընկերությունն ԱՄՆ ծովային հետեւակային կորպուսին առաջարկել է KARGO UAV բեռնատար անօդաչու թռչող սարքը։ Ավելի քան 300 կիլոգրամ բեռնատարողությամբ կվադկոպտերը ցուցադրվել է Modern Day Marine 2022 ցուցահանդեսում, հայտնում է Defense Blog-ը։ ԱԹՍ-ն կարող է մինչեւ 800 ֆունտ (362 կիլոգրամ) բեռ տեղափոխել: Անօդաչու թռչող սարքի հեռահարությունը 500 ծովային մղոն է(926 կիլոմետր), իսկ առավելագույն արագությունը՝ 121 հանգույց (ժամում 224 կիլոմետր): Նշվում է, որ KARGO ԱԹՍ-ն կարող է փոխադրվել ստանդարտ բեռնատար կոնտեյներով, իսկ ԱԹՍ-ն թռիչքի նախապատրաստելու համար բավարար է երկու մարդ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page